• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 17:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:56, 02 Օգոստոս 2018

«Պատասխանը չի ուշանա». Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանմանը

«Պատասխանը չի ուշանա». Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանմանը

Թուրքիայի արտգործնախարարությունը բացասաբար է արձագանքել ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլի ԱՄՆ-ը մուտք գործելն արգելող պատժամիջոցների սահմանմանը:

Հայտարարությունում նշվել է, որ Թուրքիան անհապաղ պատասխանելու է ԱՄՆ-ի պատժամիջողներին:  

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Խստորեն դատապարտում ենք  ԱՄՆ գանձապետարանի կողմից հայտարարված մեր երկրին առնչվող պատժամիջոցի որոշումը։ Խնդրո առարկա որոշումը, որով թիրախավորվում են մեր երկու նախարարները, ո՛չ պետության լրջության հետ է կարելի է նույնացնել, ո՛չ էլ օրենքի և արդարության տեսանկյունից է հնարավոր հիմնավորել։ Կասկած չկա, որ այս որոշումը, որն անհարգալից միջամտություն է  մեր իրավական համակարգին, դեմ է  ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունների էությանը և մեծ վնաս է հասցնելու  երկու երկրների միջև խնդիրների լուծման ուղղությամբ գործադրվող կառուցողական ջանքերին։ Մենք կոչ ենք անում ԱՄՆ վարչակազմին  հետ կանգնել այս սխալ որոշումից։  Անհապաղ համարժեք պատասխան է տրվելու ոչ մի նպատակի չծառայող այս ագրեսիվ դիրքորոշմանը»։

Նշենք, որ թուրք նախարարների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու պատճառը Թուրքիայում ձերբակալված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին՝ ԱՄՆ-ի բարձրագույն ղեկավարության բազմաթիվ հորդորներից հետո ազատ չարձակելն է:

Բրանսոնը մեղադրվում է ահաբեկչական կառույցների հետ կապ ունենալու մեջ։ Ըստ տեղեկությունների՝ պատժամիջոցները կիրառվել են այդ երկու նախարարների նկատմամբ այն պատճառով, որ հենց նրանք են գլխավոր դերակատարություն ունեցել Բրանսոնի կալանավորման մեջ։                                                                                        Բացի ԱՄՆ-ը մուտք գործելու արգելքից, սառեցվել են նաև ԱՄՆ-ում Սոյլուի և Գյուլի նյութական միջոցները։ 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}