• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 04:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան05:58, 03 Օգոստոս 2018

Թուրքիայում կայացել է Բարձրագույն զինվորական խորհրդի նիստը

Թուրքիայում կայացել է Բարձրագույն զինվորական խորհրդի նիստը

Օգոստոսի 2-ին Թուրքիայում տեղի է ունեցել Բարձրագույն զինվորական խորհրդի նիստը (YAŞ)։  Վերջինս ղեկավարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նախագահական պալատում տեղի ունեցած նիստը տևել է 2.5 ժամ։ 

Դրա ավարտից հետո հրապարակվել է հայտարարություն, որով հայտնի է դարձել, որ Էրդողանը բարձրացրել է մի շարք զինվորականների կոչումները, ինչպես նաև երկարաձգել է որոշ գեներալների պաշտոնավարման ժամկետները։

Մասնավորապես 1 տարով երկարաձգվել է 13 գեներալի, 2 տարով էլ երկարաձգվել է   383 գնդապետի պաշտոնավարման ժամկետները։

Անդրադառնալով որոշ զինվորականների կոչումը բարձրացնելուն, նշենք, որ Էրդողանի որոշմամբ՝  ռազմածովային ուժերի հրամանատար, գեներալ լեյտենանտ  Ադնան Օզբալ ստացել է բանակի ծովակալի կոչում։ 

Ցամաքային ուժերի  2-րդ բանակի հրամանատար, գեներալ լեյտենանտ Իսմայիլ Մեթին Թեմելին շնորհվել է բանակի գեներալի կոչում։ Բարձրացվել են ևս մի քանի գեներալների կոչումներ։ 41 գնդապետին էլ  շնորհվել է գեներալի կոչում։

Որոշ գեներալներ և ծովակալներ էլ ավարտել են իրենց ծառայությունը զինված ուժերում և անցել թոշակի։

Նիստի առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ այն առաջին անգամ կազմակերպվեց նախագահական կառավարման համակարգի պայմաններում։

Աղբյուր`    Haberler

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}