12:38, 03 Օգոստոս 2018
Քարայըլան. «Քուրդ մարտիկները պայքարում են ոչ միայն քուրդ ժողովրդի, այլև ողջ Մերձավոր Արևելքի համար»
«Քուրդիստանի համայնքների միության» գործադիր խորհրդի նախագահ Մուրադ Քարայըլանը հայտարարություններ է արել ներկայիս կառավարության` քաղաքականության մեջ որդեգրած ճանապարհի վերաբերյալ։
«Այժմ Թուրքիայի որդեգրած ուղին պաշտպանում է իթթիհաթականների (Միություն և առաջադիմություն կուսակցության անդամներ) ուղեգիծը։ Օսմանյան կայսրության վերջին ժամանակներում իթթիհաթականները հայտնեցին, որ վարում են «երեք տեսակի քաղաքականություն», այն է՝ թյուրքիզմ, օսմանիզմ և իսլամիզմ»,-ասել է Քարայըլանը `ավելացնելով, որ այս համակարգը նախկինում չի հաջողվել իրականացնել, հիմա նույնպես չի հաջողվի։
Քարայըլանը ասել է. «Գերիլաները (խմբ. քուրդ մարտիկներ) պայքար են մղում ոչ միայն քուրդ ժողովրդի համար, այլև ողջ Մերձավոր Արևելքի: Այս ժամանակաշրջանը լինելու է բոլորիս ժամանակաշրջանը»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |