• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 04:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:57, 06 Օգոստոս 2018

Էրդողանը ԱՄՆ-ին սպառնում է պատասխան պատժամիջոցներով

Էրդողանը ԱՄՆ-ին սպառնում է պատասխան պատժամիջոցներով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կանանց թևի խորհրդի նիստին ունեցած ելույթում անդրադարձել է թուրք-ամերիկյան լարված հարաբերություններին։

Էրդողանը, հիշեցնելով, որ մի քանի օր առաջ ամերիկացի հոգևորական Բրանսոնի գործի շրջանակներում ամերիկացի ղեկավարները արգելեցին Թուրքիայի ներքին գործերի և արդարադատության նախարարների մուտքը ԱՄՆ, հայտնել է, որ իրենք այդ քայլն անպատասխան չեն թողնի:

Թուրքիայի նախագահը շեշտել է , որ բացի նախարարների մուտքը արգելելուց, ԱՄՆ-ում որոշել են սառեցնել նաև նախարարների ֆինանսական  միջոցները, այնինչ վերջիններս այդ երկրում, որևէ  միջոց չունեն:

«Հայտարարել թե նախարարների նյութական միջոցները կալանքի տակ են վերցնում, այն դեպքում, երբ նրանք այնտեղ նյութական միջոց չունեն, անտրամաբանական է:  Ես էլ ի պատասխան դրան այսօր կարգադրում եմ. ԱՄՆ-ի արդարադատության և ներքին գործերի նախարարների Թուրքիայում ունեցած միջոցները կսառեցնենք, եթե իհարկե նրանք Թուրքիայում որևէ ֆինանսական միջոց ունեն: Պարոն Թրամփին էլ եմ այս մասին ասել»,- ասել է Էրդողանը:

Էրդողանը հայտնել է, որ հոգևորականի գործի պատճառով ԱՄՆ-ի արած քայլերը ռազմավարական գործընկերոջը հարիր քայլեր չեն և լուրջ անհարգանք  են Թուրքիայի հանդեպ
:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն նման որոշում է կայացրել այն պատճառով, որ Թուրքիան ազատ չի արձակում ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին, ով թուրքական իրավապահ մարմինների կողմից մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունենալու մեջ։  Ըստ Վաշինգտոնի՝ այն, որ Բրանսոնը ազատ չի արձակվում, դրա գլխավոր մեղավորները Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարներն են։

Աղբյուր`    Sondakika

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}