Մարզական09:44, 06 Օգոստոս 2018
Օզբիլիսը վարձավճարով հանդես կգա հոլանդական թիմում

Հայաստանի հավաքականի և թուրքական «Բեշիքթաշ» ակումբի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը վարձավճարով հանդես կգա հոլանդական «Վիլհեմ 2-րդ» թիմում։ Վերջինս հանդես է գալիս Հոլանդիայի առաջնության բարձրագույն խմբում։
Թուրքական ակումբը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ, ներկայումս լուծվում են փաստաթղթային հարցերը։ Դրանք ավարտին հասցնելուց հետո 28-ամյա Օզբիլիսը կմիանա «Վիլհեմ 2-րդ»-ի իր խաղընկներին։ Ենթադրվում, որ Օզբիլիսը հոլանդական թիմի մարզումներին կմասնակցի այսօրվանից։
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ Օզբիլիսը նախկինում հանդես է եկել հոլանդական «Այաքս», ռուսական «Սպարտակ», «Կուբան», իսպանական «Ռայո Վալեկանո» և մոլդովական «Շերիֆ» ակումբներում։
Օզբիլիսը Բեշիքթաշի ֆուտբոլիստ է, սակայն վերջին տարիներին վարձավճարով հանդես է գալիս տարբեր թիմերում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |