Տարածաշրջան06:05, 07 Օգոստոս 2018
Թուրքիան պատվիրակություն է ուղարկում ԱՄՆ` լարվածությունը հաղթահարելու համար

Թուրքական մամուլը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին հայտնում է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն նախնական համաձայնության են եկել 2 երկրների միջև ծագած լարվածությունը կարգավորելու հարցում:
Նշվում է, որ առաջիկա 2 օրվա ընթացքում Թուրքիայից ԱՄՆ-ը պատվիրակություն է մեկնելու։
Հիշեցնենք, որ առանց այդ էլ լարված թուրք-ամերիկյան հարաբերությունները ավելի սրվեցին այն բանից հետո, երբ Վաշինգտոնը պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարների նկատմամբ։ Վերջիններիս մուտքը ԱՄՆ-ը արգելվեց։ Որպես պատճառ, առաջ քաշվեց այն հանգամանքը, որ Թուրքիան դեռևս ազատ չի արձակել կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին։ Վերջինս մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հետ կապ ունենալու մեջ։
Սպիտակ տունը նշել է, որ վերոնշյալ երկու նախարարները զգալի դեր են ունեցել Բրանսոնի ձերբակալման ու կալանավորման գործում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |