• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 17:23
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:57, 07 Օգոստոս 2018

Թուրքիայում ընդդիմադիր կուսակցության նախագահին փոխելու համար անհրաժեշտ ստորագրությունների քանակը չի ապահովվել

Թուրքիայում ընդդիմադիր կուսակցության նախագահին փոխելու համար անհրաժեշտ ստորագրությունների քանակը չի ապահովվել

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահի ընտրություններ անցկացնելու համար կազմակերպված ստորագրահավաքը չի հասել իր նպատակին:

Ինչպես նախկինում նշել էինք կուսակցության ղեկավար կազմի գործունեությունից դժգոհ հատվածը նախկինում ԺՀԿ-ի նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեի նախաձեռնությամբ, պահանջում  է արտահերթ համագումար անցկացնել, որտեղ կընտրվեր նոր նախագահ: Կուսակցության կանոնադրության համաձայն համագումար անցկացնելու համար անհրաժեշտ էր հավաքել նվազագույնը 622 ստորագրություն:

Նախօրեին Ժողովրդահանրապետական կուսակցության  (ԺՀԿ-CHP)  կենտրոնական գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել, հայտնելով, որ  հավաքվել է 569 ստորագրություն, որը չի բավարարում անհրաժեշտ քանակը: ԺՀԿ-ը ղեկավարությունը ասել  է. «Բացարձակ մեծամասնությունը չի ապահովվել: Համագումար չի լինի»:

Օգոստոսի 2-ին համագումարի կոչով հանդես եկող ներկուսակցական ընդդիմադիր հատվածը հայտնել էր, որ  հավաքվել է 630 ստորագրություն և անհրաժեշտ է  համագումար անցկացնել:

Սակայն նախօրեին ԺՀԿ  ղեկավարության կողմից արված հայտարարության մեջ  նշվել է, որ  ստորագրություների վերջնական թիվը 569 է:   

ԺՀԿ կենտրոնական գրասենյակի գրավոր հայտարության մեջ մասնավորապես նշվում է. «Համաձայն մեր կուսակցության կանոնադրության 48-րդ հոդվածի, արտահերթ համագումար նշանակելու համար կուսակցության ղեկավարությանը նոտարի կողմից վավերացված ստորագրություններն  հանձնելու ժամկետը այսօր, ժամը 17:00-ին  ավարտվել է: Մեր կուսակցությունում  գրանցված համագումարի մասնակիցների թիվը կազմում է 1242-ը, իսկ կուսակցության կանոնադրության համաձայն արտահերթ համագումար անցկացնելու  համար անհրաժեշտ քանակը 622 է:  Նոտարի կողմից վավերացված ստորագրություններով ընդունված դիմումների  ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ վավեր դիմումների թիվը  եղել է 569-ը»:  

Հիշեցնենք, որ  կուսակցության ընդդիմադիր հատվածը պահանջում է ՀԺԿ-ի ներսում ղեկավար կազմի, կանոնադրության, ինչպես նաև կադրային  փոփոխություններ իրականացնել: Բացի այդ նրանք կուսակցության ներկայիս նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին են մեղադրում վերջին մի քանի ընտրություններում ԺՀԿ-ի ցածր ցուցանիշների համար: Որպես ստորագրահավաքի նախաձեռնող նշվել է ԺՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեի անունը: Անհրաժեշտ քանակի ստորագրություն հավաքելու դեպքում 45 օրվա ընթացքում պետք է կուսակցության համաժողով հրավիրվեր, որի ընթացքում կքննարկվեր նոր առաջնորդի հարցը: 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}