Քաղաքական10:53, 08 Օգոստոս 2018
Ամերիկացի հոգևորականի կալանավորումը Էրդողանի պարանոյայի արդյունք է
ԱՄՆ-ի կրոնական ազատությունների հանձնաժողովի անդամ, քաղաքական գործիչ Քրիստիանա Արիագան արաբական «Alhurra» հեռուստաընկերության հետ զրույցում ամերիկացիներին կոչ է արել զերծ մնալ Թուրքիա մեկնելուց։
Որպես իր կոչի պատճառ` Արիագան առաջ է քաշել այն հանգամանքը, որ Թուրքիայում շարունակվում են բռնաճնշումներ իրականացվել անմեղ մարդկանց նկատմամբ։
Նա դժգոհել է, որ Թուրքիայում արդեն մոտ 2 տարի շարունակում է կալանավորված մնալ ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը, ով մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հետ կապ ունենալու մեջ։ Ըստ Արիագայի՝ ամերիկացի հոգևորականը դարձել է Թուրքիայի նախագահի պարանոյայի զոհը, քանի որ Էրդողանը 2016թ անհաջող հեղաշրջումից հետո հիվանդագին կասկածներ ունի բոլորի նկատմամբ։
Առողջական խնդիրների պատճառով վերջերս թուրքական դատարանը որոշեց Բրանսոնի բանտային կալանքը փոխարինել, տնային կալանքով։
Արիագայի խոսքերով՝ մինչև հիմա թուրքական կողմը չի ներկայացրել գեթ մեկ իրական փաստ, որով կապացուցվեր Բրանսոնի մեղքը։ Ըստ նրա՝ Բրանսոնի նկատմամբ առաջադրված մեղադրանքները «ֆանտաստիկայի ժանրից» են։
«Բրանսոնը նույնիսկ տնային կալանքի պայմաններում է վտանգի մեջ։ Եթե հանկարծ, ինչ-որ ավազակ փորձի մտնել առանձնատուն, թուրքական ոստիկանությունը նրան չի կանգնեցնի»:
Հաշվի առնելով, թե ինչ լարված ներքաղաղաքական դրություն է Թուրքիայում՝ ամերիկացին նշել է, որ ԱՄՆ-ի քաղաքացիների համար այդ երկիր մեկնելը անվտանգ չէ։
Հիշեցնենք, որ առանց այդ էլ լարված թուրք-ամերիկյան հարաբերությունները ավելի սրվեցին այն բանից հետո, երբ Վաշինգտոնը պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարների նկատմամբ։ Վերջիններիս մուտքը ԱՄՆ-ը արգելվեց։ Որպես պատճառ առաջ քաշվեց այն հանգամանքը, որ Թուրքիան դեռևս ազատ չի արձակել կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին։ Սպիտակ տունը նշել է, որ վերոնշյալ երկու նախարարները զգալի դեր են ունեցել Բրանսոնի ձերբակալման ու կալանավորման գործում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |