Տարածաշրջան05:46, 08 Օգոստոս 2018
Էրդողանը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա
Հայտնի է դարձել, թե երբ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնելու Գերմանիա։ Թուրքական աղբյուրը, հղում անելով գերմանական «DPA» պետական լրատվական գործակալությանը, նշում է, որը այցը կայանալու է սեպտեմբերի 28-29-ին։
Էրդողանը Գերմանիայում հանդիպելու է կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Առայժմ հայտնի չէ Էրդողանի այցի օրակարգը։ Դրա վերաբերյալ թուրք պաշտոնյաները բանակցություններ են վարում գերմանացի գործընկերների հետ։
Էրդողանին Գերմանիա է հրավիրել նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:
Հիշեցնենք, որ թուրք-գերմանական հարաբերությունները կարգավորվեցին այն բանից հետո, երբ Թուրքիայում ազատ արձակվեցին Գերմանիայի մի քանի կալանավորված քաղաքացի։ Նրանցից էին ծագումով թուրք լրագրող Դենիզ Յուջելը, իրավապաշտպան Պետեր Շթոյդները։ Նրանք թուրքական դատարանի կողմից մեղադրվում էին Թուրքիայում ահաբեկչական համարվող կազմակերպությունների հետ կապ ունենալու մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |