Ռազմական08:16, 08 Օգոստոս 2018
Թուրքիայի պաշտպանական համակարգում նոր ներդրումներ են իրականացվում
Օգոստոսի 7-ին տեղի է ունեցել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստը (SSİK)։ Նախագահական պալատում ավելի քան 3 ժամ տևած նիստը ղեկավարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նիստի ընթացքում որոշում է կայացվել մշակել ծրագիր, ըստ որի, 100 օրվա ընթացքում պաշտպանական ոլորտում իրականացվելու են մի շարք նախագծեր, որոնք նպաստելու են Թուրքիայի այդ ոլորտի զարգացմանը։ Ծրագիրն իրականացնելու համար ընդհանուր առմամբ հատկացվել է 13 մլրդ թուրքական լիրա (մոտ 2 մլրդ դոլար)։ Դրա մեջ ներառվել է սեփական զինատեսակների արտադրության ավելացումը, արդիականացումը, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների կիրառումը։ Քննարկվել է նաև թուրքական արտադրության զինատեսակների՝ այլ երկրներ արտահանելու հարցը:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է արդիականացնել թուրքական արտադրության ATAK տեսակի ռազմական ուղղաթիռները, անօդաչու թռչող սարքերը, զրահապատ մեքենաները և անգամ ռազմանավերը։
Աղբյուրն ընգծում է, որ այս ամենը նպատակ ունի ապահովել Թուրքիայի զինված ուժերի ռազմական գործողություններն ինչպես ներսում, այնպես էլ դրսում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։
Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |