• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 01:21
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական11:56, 10 Օգոստոս 2018

Թուրքական ընկերությունը ներկայացրել է տեղական արտադրության նոր էլեկտրաշոկ-զենքը

Թուրքական ընկերությունը ներկայացրել է տեղական արտադրության նոր էլեկտրաշոկ-զենքը

Թուրքական «Albayraklar» ընկերությունների խումբը ներկայացրել է հեռահար էլեկտարշոկային ազդեցություն ունեցող «Wattozz» մակնիշի նոր էներգետիկ զենքի լուսանկաները։ Թուրքական ռազմարդյունաբերական ընկերության նախագահ Ադնան Ալբայրաքի խոսքով՝ լիովին տեղական հումքով արտադրված այդ զինատեսակը ոչնչով չի զիջում իր ամերիկյան նախատիպին՝ «Taser» զինատեսակին։

«Որոշ ժամանակ առաջ Թուրքիան անգամ հետևակային հրացաններն էր օտար արտոնագրով արտադրում, սակայն վերջին 15-16 տարվա ընթացքում որոշ բաներ են փոխվել։ Մենք արդեն մի երկիր ենք, որն աշխարհին ռազմական ուղղաթիռ ու անօդաչու թռչող սարքեր է վաճառում։ Մեր արտադրած «Wattozz» էներգետիկ զենքն էլ դրա վառ ապացույցներից մեկն է։ Այն իր նմանը չունի ողջ աշխարհում, արտադրված է բոլորովին տարբեր տեխնոլոգիաներով և լիովին տեղական հումքով», - նշել է Ալբայրաքը։

Նա հույս է հայտնել, որ առաջիկայում անվտանգության ուժերը կսկսեն հրազենային զենքերի փոխարեն կիրառել այս զինատեսակը, ինչը մեծապես կնվազեցնի ծանր վիրավորումների ու սպանությունների դեպքերը։ «Albayraklar»-ի տնօրենը հավատացած է, որ ոստիկանների  միջազգային կազմակերպությունը ևս շուտով կդադարի օգտագործել ամերիկյան համանման «Taser» զինատեսակը և նախապատվությունը կտա «Wattozz»-ին։ Ալբայրաքի խոսքով՝ ամերիկյան «Taser»-ը չափազանց ռիսկային է և մի շարք թերություններ ունի։

Թուրքական «Wattozz»-ն արդեն նախապատրաստվում է մասսայական արտադրության, ինչից հետո կմատակարարվի տարբեր երկրների։ Զենքը վաճառվելու է  ամերիկյան նախատիպի համեմատ ավելի մատչելի գնով:


 

Աղբյուր`    Sputnik

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}