Քաղաքական14:04, 13 Օգոստոս 2018
Վիզային ռեժիմի դյուրացում՝ Թուրքիայի հետ

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտգործնախարարությունը հայտնել է, որ պաշտոնական Մոսկվան պատրաստ է որոշ կատեգորիաներում հեշտացնի վիզայի ստացումը Թուրքիայի քաղաքացիների համար:
ՌԴ արտգործնախարարության գրավոր հայտարարությունում նշվում է, որ երկու երկրների միջև հարաբերություններն ամեն մակարդակում ընթանում են կանոնավոր և փոխադարձ վստահության պայմաններում:
«Երկու երկրների միջև առկա շփումները կարևոր դեր ունեն Սիրիայում հրադադարի պահպանման և երկրում շարունակվող ճգնաժամի լուծման ժամանակահատվածում»:
Թուրքիայում Չավուշօղլուի և Լավրովի միջև կայանալիք հանդիպման մասին ԱԳՆ-ի հայտարարության մեջ նաև նշվում է, որ նախարները հանդիպման ընթացքում խորհրդակցելու են տարածաշրջանային թեմաների շուրջ, մասնավորապես Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Հարավային Կովկասի, Ուկրաինայի և Սևծովյան շրջանի:
Լավրովի այցելության ընթացքում նախատեսվում է քննարկել Թուրքիայի և Ռուսաստանի միջև տնտեսական հարաբերությունները, մասնավորապես «Աքքույու» ատոմակայանի և «Թուրքական հոսք» նախագծի ռազմավարական նշանակության ծրագրերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |