• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 17:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական06:06, 14 Օգոստոս 2018

Թրամփը ժամանակավորապես դադարեցրեց F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային

Թրամփը ժամանակավորապես դադարեցրեց F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային

Oգոստոսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վավերացրել է 2019թ. ռազմական ծախսերի մասին բյուջեյի նախագիծը։ 717 մլրդ դոլար բյուջե ունեցող նախագծով, Պենտագոնին  առաջարկվում է 90 օրվա ընթացքում պատրաստել զեկույց թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին և այն հանձնել Կոնգրեսի քննարկմանը։

Նախատեսվում է, որ այդ զեկույցում կնշվի, թե Թուրքիայի կողմից ռուսական «S-400» զենիթահրթիռիային ՀՕՊ համակարգերի գնումն ինչպես կազդի թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա։

Դրանից զատ կքննարկվի, թե ամերիկյան նոր սերնդի F-35» ռազմական ինքնաթիռների մատակարարման դադարեցումը Թուրքիային ինչպես կանդրադառնա ԱՄՆ-ի ռազմարդյունաբերության վրա:

Սակայն մինչ զեկույցի պատրաստումը, Թրամփի վավերացրած բյուջեի նախագծով ժամանակավորապես դադարեցվում է ԱՄՆ-ի կողմից «F-35»-ների  մատակարարման գործընթացը Թուրքիային։

Աղբյուրը նշում է, որ հենց այս զեկույցից հետո պարզ կդառնա, թե արդյոք ԱՄՆ-ն վերջնականապես կդադարեցնի այդ ինքնաթիռների մատակարարումը Թուրքիային, թե ոչ։

Հիշեցնենք, որ
վերջերս էլ թուրք-ամերիկյան հարաբերությունները խիստ լարվել են ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով։ Պատժամիջոցների պատճառն  այն է, որ Թուրքիան դեռևս ազատ չի արձակում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին, ով մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հետ կապ ունենալու մեջ։

Աղբյուր`    Diken

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}