Տարածաշրջան08:32, 14 Օգոստոս 2018
Իրաքը թույլ չի տա, որ PKK-ն հարձակվի Թուրքիայի վրա

Իրաքի վարչապետ Հայդար Իբադին օգոստոսի 14-ին Թուրքիա կատարելիք այցից առաջ զրուցել է լրագրողների հետ, որի ընթացքում անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) թեմային: Վերջինիս Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն:
«Թուրքիա կատարելիք այցի շրջանակներում քննարկելու ենք տնտեսական, անվտանգության և ջրային պաշարների հարցեր: Թուրքիան մեր հարևան երկիրն է և մենք թույլ չենք տա, որ մեր տարածքից նրա վրա հարձակվեն։»,- ասել է Իբադին։
Վերջինս նշել է, որ նախկինում Թուրքիան և Իրաքը մի շարք միջոցներ են ձեռնարկել թուրք-սիրիական սահմանագծի անվտանգությունն ապահովելու համար։
Զրույցի ընթացքում Իրաքի վարչապետը հերքել է այն տեղեկությունը, թե ինքը Թուրքիայից հետո մեկնելու է Իրանի Իսլամական Հանրապետություն (ԻԻՀ)։
Հիշեցնենք, որ Հյուսիսային Իրաքում է գտնվում PKK-ի գլխավոր ռազմաբազան՝ Քանդիլը։ Վերջինս հաճախակի ենթարկվում է Թուրքիայի օդուժ հրթիռակոծություններին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |