• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 04:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան12:57, 14 Օգոստոս 2018

Լավրով-Չավուշօղլու հանդիպման ժամանակ քննարկվել է Ղարաբաղի հարցը

Լավրով-Չավուշօղլու հանդիպման ժամանակ քննարկվել է Ղարաբաղի հարցը

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն Անկարայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Հանդիպումն անցել է փակ դռների ետևում, որից հետո արտգործնախարարները մամուլի ասուլիս են տվել։

Հայտնի է դարձել, որ կողմերը քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունների առանցքային հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք խնդիրներ, այդ թվում Ղարաբաղի, Սիրիայի Իդլիբի քաղաքի, Բալկանների և Ուկրաինայի հարցերը։

Այն, որ հանդիպման ժամանակ քննարկվել է Ղարաբաղի հարցը, այդ մասին հաղորդել է Ռուսաստանի արտգործնախարարը։ Սակայն Չավուշօղլուն որևէ կերպ չի անդրադարձել Ղարաբաղի թեմային։

Օրակարգային հարցը եղել է Իդլիբում տիրող իրավիճակը, որի մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ասել է.

«Այս պահին պարզ է Իդլիբում տիրող իրավիճակը։ Մենք 12 դիտակետ ենք հիմնել այնտեղ։ Դրանց նպատակն է նախապես իմանալ հնարավոր բախումների մասին: Իդլիբում 3մլն փախստական  կա, սակայն ահաբեկիչներ էլ կան։ Վերջիններս այստեղ են եկել Հալեպից և Արևելյան Գութայից։ Այդ ահաբեկչական խմբավորումներն Իդլիբի ներսում ահաբեկում են խաղաղ բնակչությանը, ինչպես նաև Սիրիայի ընդիմադիր ուժերին։ Մենք Ռուսաստանի և մյուս գործընկերների հետ պետք է ունենանք մեկ ռազմավարություն, որի արդյունքում կտարբերակենք ահաբեկիչներին։ Սակայն, եթե մենք ասենք ահաբեկիչ և ռմբակոծենք Իդլիբը, ապա կոտորած տեղի կունենա։ Պետք է կարողանանք ահաբեկիչներին տարբերել չափավոր ընդդիմադիրներից։ Դա Սիրիայի ապագայի համար կարևոր է»։

Հիշեցնենք, որ վերջին օրերին Իդլիբում Ալ-Նուրսա ահաբեկչական կազմակերպությունը զինված հարձակումներ է գործել։ Դրանց ժամանակ հարձակման է ենթարկվել հարևանությամբ գտնվող ռուսական ռազմաբազան։

Աղբյուր`    Haberturk

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}