Տնտեսական11:09, 14 Օգոստոս 2018
Ազգային արժույթի արժեզրկման դեմ Թուրքիան քայլեր է ձեռնարկում

Թուրք պաշտոնյաների հայտարարություններից և Թուրքիայի կենտրոնական բանկի միջամտությունից հետո թուրքական ազգային արժույթի փոխարժեքը որոշակի առաջընթաց է գրանցել՝ 1 դոլարի դիմաց կազմելով 6.52 լիրա:
Ըստ թուրքական մամուլի՝ Կենտրոնական բանկն այս պահի դրությամբ 10 մլրդ լիրային և ընդհանուր առմամբ 9 մլրդ դոլարին համարժեք ոսկի է դրել շրջանառության մեջ: Ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակով Կենտրոնական բանկը նաև 10 կետից բաղկացած կանխարգելիչ միջոցառումների փաթեթ է կազմել:
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը տնտեսական զարգացումների առնչությամբ իր թվիթերյան էջում գրել է.«Գանձապետարանի և ֆինանսների նախարարությունը, Կենտրոնական բանկը և այլ կառույցներ ֆինանսական կայունությանը միտված անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում: Թուրքական տնտեսության հիմքն ամուր է: Ոչ ոք սպեկուլյատիվ լրատվությանը թող ուշադրություն չդարձնի: Թուրքիան ուժ է գտնելու այս գործընթացը հաղթահարելու համար»:
Իսկ Էրդողանի փեսան՝ Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը, պատրաստվում է հեռուստակամրջի միջոցով միջազգային համաժողով իրականացնել ներդրողների հետ: Նախարարության աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ համաժողովին մասնակցելու են հարյուրավոր ներդրողներ ԱՄՆ-ից, Եվրոպայից և Մերձավոր Արևելքից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |