• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 04:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան11:29, 15 Օգոստոս 2018

Անկարան արձագանքել է F-35 կործանիչների մատակարարումը դադարեցնելու մասին Թրամփի որոշմանը

Անկարան արձագանքել է F-35 կործանիչների մատակարարումը դադարեցնելու մասին Թրամփի որոշմանը

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը մեկնաբանել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, ըստ որի՝ ժամանակավորապես դադարեցվում է F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային:

«F-35 կործանիչների հարցում Թուրքիան ոչ միայն գնորդ է, այլև գործընկեր։ Մինչև հիմա անհրաժեշտ վճարումներ են իրականացվել։ Եթե գործը հասնի, նրան, որ այդ ինքնաթիռները չմատակարարվեն մեզ, ապա Թուրքիան կդիմի խնդրի իրավական լուծմանը: Բայց հույս ունենք, որ բանը դրան չի հասնի։ Բոլորը պետք է իմանան, որ չեն հասնելու ոչնչի, եթե շարունակեն Թուրքիայի հետ հարաբերվել սպառնալիքներով»,- ասել է Քալընը։

Վերջինս  ԱՄՆ-կողմից պատժամիջոցները որակել է որպես «պատերազմ Թուրքիայի» դեմ։

Նշենք, որ օգոստոսի 13-ին ԱՄՆ նախագահը վավերացրել էր 2019թ. ռազմական ծախսերի մասին բյուջեյի նախագիծը։  Նախագծի մեջ ներառված էր վերոնշյալ ռազմական ինքնաթիռների մատակարարման  ժամանակավոր դադարեցումը։ 

Բացի այդ ԱՄՆ-ն լրացուցիչ մաքսատուրքեր էր սահմանել Թուրքիայից ներկրվող ալյումինի և պողպատի նկատմամբ։ Ի պատասխան դրան՝ Թուրքիան էլ իր հերթին էր լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել ամերիկյան մի շարք ապրանքատեսակների  նկատմամբ։

Հիշեցնենք, որ
թուրք-ամերիկյան լարվածության գլխավոր պատճառն այն է, որ Թուրքիան ազատ չի արձակում Իզմիրում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին։  Վերջինս մեղադրվում է լրտեսության և Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հետ կապ ունենալու մեջ։

Աղբյուր`    Ensonhaber

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}