Քաղաքական10:22, 15 Օգոստոս 2018
Ջեմ Օզդեմիրը Գերմանիային կոչ է արել ավելի խիստ պահանջներ ներկայացնել Թուրքիային

Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագի) պատգամավոր, «Կանաչների» կուսակցության՝ ներկայացուցիչ Ջեմ Օզդեմիրը, ով թուրքական ծագում ունի, կոչ է արել Մերկելի կառավարությանը՝ նոր բարեփոխումներ պահանջել Թուրքիայից։
Ըստ Օզդեմիրի՝ Թուրքիայի տնտեսական ճգնաժամը թույլ է տալիս Անկարայից նոր ռեֆորմներ պահանջել։ Ճիշտ ժամանակն է, որ Գերմանիան հստակ և կտրուկ խոսի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և հստակ պահանջներ ներկայացնի։
«Էրդողանին պիտի բացատրել, որ որևէ մի ծառայություն կարող է մատուցվել միայն փոխադարձ մեկ այլ ծառայության դիմաց», - նշել է պատգամավորը։
Նրա կարծիքով՝ Թուրքիայում խորացող տնտեսական ճգնաժամի պատճառը ոչ թէ ԱՄՆ-ն է, այլ հենց Թուրքիան։
«Տնտեսական ճգնաժամը խորանում է, քանի որ նախագահ Էրդողանը չի ցանկանում լսել տնտեսագետներին», - ընդգծել է Օզդեմիրը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |