12:34, 16 Օգոստոս 2018
Թուրքիայի օդուժի հրթիռակոծության արդյունքում քուրդ հայտնի զինյալ է սպանվել

Թուրքիայի օդային ուժերը հրթիռակոծել են Իրաքի Շենգալ շրջանում գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ԱԶԿ-PKK) դիրքերը։ Դրա մասին տեղեկությունը հայտնել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
Վերջինիս հայտարարության համաձայն՝ գործողության ժամանակ սպանվել է նաև «Մամ Զեքի Շենգալի» կեղծանվամբ հայտնի քուրդ զինյալ Իսմաիլ Օզդենը, ով համարվում էր Շենգալի պատասխանատուն։
Թուրքական աղբյուրը նկատել է տալիս, որ հրթիռակոծությունը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահի և Իրաքի վարչապետի միջև հանդիպումից անմիջապես հետո։
Էրդողան-Իբադի հանդիպման օրակարգային թեման PKK-ի դեմ պայքարի հարցն էր։
Հիշեցնենք, որ հյուսիսային Իրաքում է գտնվում PKK-ի գլխավոր ռազմաբազան՝ Քանդիլը։ Թուրքիայի օդուժը հաճախակիորեն հրթիռակոծում է Քանդիլը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |