Տնտեսական05:52, 20 Օգոստոս 2018
Թուրքիան և Կատարը ամրապնդում են համագործակցությունը

Թուրքիան և Կատարն ամրապնդում են համագործակցությունը ներդրումային ոլորտում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կատարը Թուրքիայում կատարելու է 15 մլրդ դոլարի ներդրումներ։
Նման պայմանավորվածություն էին ձեռք բերել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Կատարի էմիր Համեդ ալ-Սանին։
Oգոստոսի 20-ին կատարվել է նախագահների համաձայնությունն ի կատար ածելու առաջին քայլը: Թուրքիայի կենտրոնական բանկի նախագահ Մուրաթ Չեթինքայայի և Կատարի կենտրոնական բանկի նախագահ Աբդուլլահ Բին Սաուդ ալ-Թանիի միջև Դոհայում ստորագրվել է պայմանագիր։
Այդ պայմանագիրը նպատակ ունի դյուրացնել երկու երկրների միջև առևտրային գործարքները, որոնց մի մասն իրականացվում է ազգային արժույթներով, և աջակցել ֆինանսական կայունությանը:
Սպասվում է, որ նախնական փուլում Կատարը Թուրքիայում ներդրումներ կիրականացնի 3 մլրդ դոլարի չափով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |