Ղարաբաղ11:03, 21 Օգոստոս 2018
Արգելվել է Արցախ մեկնած գերմանացի պատգամավորի մուտքն Ադրբեջան

Ադրբեջանի արտգործնախարարությունը շարունակում է «սև ցուցակի» մեջ ներառել այն քաղաքական գործիչներին, ովքեր մեկնում են Արցախ։ Այս անգամ պաշտոնական Բաքվի թիրախում է հայտնվել Բունդեսթագի պատգամավոր և «Քրիստոնյա դեմոկրատական կուսակցության» անդամ Ալբերտ Վայլերը։ Վերջինիս մուտքը Ադրբեջան արգելվել է։
Վայլերը ներառված էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ուղեկցող պատվիրակության մեջ։ Օգոստոսի 23-25-ին Մերկելը կիրականացնի իր անդրկովկասյան այցը՝ մեկնելով Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան։
Աղբյուրը նշում է, որ գերմանացի պատգամավորը 2014 և 2016 թվականերին մեկնելով Արցախ, մուտք է գործել «Հայաստանի կողմից օկուպացրած ադրբեջանական տարածքներ»։
Վայլերը նաև Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խառը հանձնաժողովի փոխնախագահն է:
Ադրբեջանը գերմանացի պատգամավորին հայտարարել է որպես «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ)։
Աղբյուրը հայտնում է, որ խնդիրը կարգավորելու համար Գերմանիայի արտգործնախարարությունը բանակցություններ էր սկսել Բեռլինում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ, սակայն դրանք ոչ մի արդյունք չեն տվել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Թուրքական մամուլում Բահթիյար Էրսայը բնութագրվում է որպես «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ»։

Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |