• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 17:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:36, 21 Օգոստոս 2018

Սիրիական ճգնաժամի հարցում Ստամբուլում տեղի է ունենալու քառակողմ հանդիպում

Սիրիական ճգնաժամի հարցում Ստամբուլում տեղի է ունենալու քառակողմ հանդիպում

Պաշտոնական Մոսկվան հայտարարություն է արել, որ սեպտեմբերի 7-ին Ստամբուլում  նախատեսվում է սիրիական ճգնաժամի հարցով քառակողմ հանդիպում Թուրքիայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի նախագահների մասնակցությամբ:  

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովն ասել է, որ սիրիական ճգնաժամի հարցով Ռուսաստանն արդեն սկսել է իր կապերը  Գերմանիայի  և  Ֆրանսիայի հետ:

Իսկ թուրքական կողմի հետ շուտով կարևոր և հետաքրքիր նոր հանդիպում են ունենալու: 

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի նախօրեին կատարած հայտարարության մեջ  մասնավորապես նշվում էր, որ Պուտին-Մերկել հանդիպման ընթացքում օրակարգային է եղել քառակողմ գագաթաժողովը:  Նախապես երկու կողմերն էլ  ծրագրել էին հանդիպում կազմակերպել օգնականների և մասնագետների մակարդակով:  

Մյուս կողմից Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը հայտարարել էր, որ Մոսկվան սկսել է լրջորեն մտածել արտասահմանյան երկրներին զենքի վաճառքի հարցում դոլարից հրաժարվելու մասին: 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրված պայմանագրով S-400 զենիթահրթիռային համակարգերի մի մասի համար Թուրքիան  Ռուսաստանին առձեռն  վճարել էր 2.5 միլիարդ դոլար: Իսկ գումարի մյուս մասը Անկարան ծրագրում է վարկ վերցնի Ռուսաստանից և վճարի  ռուսական ռուբլիով:

Աղբյուր`    Haberturk

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}