Տարածաշրջան09:19, 22 Օգոստոս 2018
Թուրքիայի իշխանություններն անտեսում են Դերսիմում բռնկված անտառային հրդեհները

Թուրքիայի Դերսիմ (Թունջելի) նահանգի մի շարք շրջաններում արդեն 15 օր շարունակվում են անտառային հրդեհները։ Տեղական իշխանություներն էլ չեն շտապում որևէ միջոցներ ձեռնարկել։ Բռնկված հրդեհների դեմ չի մղվում պայքար ոչ՛ օդից, ոչ՛ ցամաքից։
Ընդ որում այդ հրդեհներն առաջացել են ոչ թե եղանակային պայմանների, այլ Թուրքիայի զինված ուժերի հրթիռակոծությունների հետևանքով։ Իսկ ինչպես հայտնի է, Դերսիմում կան «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալներ, ովքեր Թուրքիայում համարվում են ահաբեկիչներ։ Հավանական է, որ Թուրքիայի զինված ուժերի թիրախում հենց քուրդ զինյալներն են եղել։
Տեղի բնակիչները ստիպված սեփական ուժերով են պայքարում հրդեհների դեմ։ Մի խումբ բնակիչների հաջողվել է վերահսկողության տակ առնել հրդեհված գոտու մի մասը, բայց վտանգը ի սպառ վերացած չէ։
Դեպքի վայր է մեկնել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պատվիրակությունը, որի կազմի մեջ է Դիարբեքիրի պատգամավոր Սալիհա Այդենիզը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |