Ռազմական08:05, 27 Օգոստոս 2018
Ռմբակոծությունից հետո հրդեհ է բռնկվել Ջուդի լեռներում

Թուրքիայի հարավ-արևելյան Շըրնաք նահանգի Սիլոփիի շրջանում օգոստոսի 26-ի երեկոյան թուրք ուժայինները քուրդ զինյալների դեմ ռազմական գործողության շրջանակում Կորդվաց լեռների ուղղությամբ ռմբակոծություն են իրականացվել:
Ռմբակոծության հետևանքով Ջուդի լեռան անտառուտում, որը հայտնի է Գիրեչոլյա անվամբ, հրդեհ է բռնկվել:
Ուժգնացող հրդեհի բարձրությունը նկատելի է եղել անգամ քաղաքի կողմից:
Հիշեցնենք, որ Շըրնաք նահանգը մեծամասամբ քրդաբնակ է: Այստեղ չեն դադարում թուրք ուժայինների և Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ/PKK) միջև բախումները: Մասնավորապես, թեժ մարտեր են տեղի ունենում անմատչելի դիրքեր ունեցող Կորդվաց (Ջուդի) լեռներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |