• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 04:14
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան10:29, 28 Օգոստոս 2018

Թուրքիան ցանկանում է Կիպրոսի ափերի մոտ ռազմածովային բազա հիմնել

Թուրքիան ցանկանում է Կիպրոսի ափերի մոտ ռազմածովային բազա հիմնել

Թուրքիան ցանկանում է հրատապ կերպով  Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության ափերին հիմնել ռազմածովային բազա։  Ըստ թուրքական «Yeni Şafak»-ի՝ նման  առաջարկ է արել Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարությունը։

Ինչպես գիտենք. Կիպրոսի ափերում կան էներգետիկ պաշարներով հարուստ տարածքներ, որոնցից ցանկանում են օգտվել ինչպես Հյուսիսային Կիպրոսը, այնպես էլ Կիպրոսի Հանրապետությունը։ Հունական կողմը պնդում  է, որ այդ պաշարներից կարող են օգտվել միայն իրենք, թուրքական կողմը պնդում է, որ իրենք էլ հավասարապես իրավունք ունեն դրանցից օգտվելու:

Թուրքիայի արտգործնախարարությանը ուղղված առաջարկության  մեջ ասվում է, որ ստեղծվելիք ռազմաբազան ամրապնդելու է Հյուսիսային Կիպրոսի և Թուրքիայի դիրքերը Միջերկրական ծովում։ Նշվում է, որ դրանով կանխվելու է «ծովի էներգետիկ պաշարներով հարուստ տարածքների օկուպացումը այլ երկրների կողմից»։ Ռազմաբազայի առկայությունն ամրապնդելու է նաև Հյուսիսային Կիպրոսի դիրքերը կիպրոսյան հիմնախնդրի շուրջ շարունակվող բանակցային գործընթացում։

Առայժմ Թուրքիայի արտգործնախարարությունը որևէ մեկնաբանություն չի արել։

Աղբյուրը նշում է, որ ռազմաբազայի կառուցումը կարևոր է նաև նրանով, որ մի շարք արևմտյան երկրներ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Բելգիան, Իսպանիան, Պորտուգալիան, Հունաստանը և Դանիան,  մեծացնում են իրենց ռազմական ներկայությունը Միջերկրական ծովի արևմտյան հատվածում։

Թուրքիան փորձում է մոռացության չմատնել նաև Հյուսիսային Կիպրոսում գտնվող Գեչիթքալե օդանավակայանը, որն այժմ փակված է։ Այն նույնպես մեծ կարևորություն է ունեցել տարածքում Թուրքիայի դիրքերի ամրապնդման համար։ Նախկինում Թուրքիայի ռազմական ինքնաթիռներն այդ օդանավակայանում վայրէջք էին կատարում։  Հնարավոր է, որ այդ ռազմաբազան նորից  վերաբացվի, սակայն դրա համար անհրաժեշտ է բարձր լարման հոսանքալարեր անցկացնել։ 

Աղբյուր`    Yeni Şafak

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}