Քաղաքական06:12, 28 Օգոստոս 2018
Ֆրանսիայի նախագահ. «Էրդողանի Թուրքիան, այն երկիրը չէ, որը կար Աթաթուրքի ժամանակ»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիացի դեսպանների հետ հանդիպման ժամանակ խոսել է թուրք-ֆրանսիական և թուրք-ռուսական հարաբերություններից։ Ըստ նրա՝ Եվրոպան պետք է կարգավորի հարաբերությունները Թուրքիայի և Ռուսաստանի հետ, քանի որ առանց այդ երկու երկների հնարավոր չէ առաջ շարժվել։
«Չմտածելով Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերությունների մասին՝ չենք կարող կառուցել Եվրոպա երկարաժամկետ հատվածում։ Արդյո՞ք մենք կարող ենք խելամիտ և անկեղծ կերպով խոսել Թուրքիայի եվրաինտեգրման մասին այն դեպքում, երբ Թուրքիայի նախագահն ամեն օր հաստատում է հակաեվրոպական դիրքորոշում ունեցող պանիսլամիստական օրակարգ: Այդ պատճառով պետք է կառուցել ռազմավարական գործընկերություն։ Այդ երկու ուժերը մեր կոլեկտիվ անվտանգության համար կարևոր են։ Թե՛ Ռուսաստանի, թե՛ Թուրքիայի հետ պետք է ստեղծենք ռազմավարական գործընկերություն, նրանք պետք է կապված լինեն Եվրոպայի հետ»,- շեշտել է Մակրոնը։
Միաժամանակ Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ Անկարայի և Մոսկվայի հետ հետ նոր տեսակի հարաբերություններ կառուցելու գործում պետք է հաշվի առնել այդ երկրներում տեղի ունեցող փոփոխությունները։
«Էրդողանի Թուրքիան այն երկիրը չէ, որը կար Քեմալ Աթաթուրքի ժամանակ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |