• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 02:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:05, 29 Օգոստոս 2018

Սիրիայի ընդդիմադիր զինյալները դժգոհ են թուրքական լիրայի արժեզրկումից

Սիրիայի ընդդիմադիր զինյալները դժգոհ են թուրքական լիրայի արժեզրկումից

Թուրքիայի հովանավորյալ «Սիրիայի ազատ բանակ» (Սիրիայի զինված ընդդիմադիր ուժեր) խմբավորման զինյալները դժգոհություն են հայտնել վերջին շրջանում թուրքական լիրայի արժեզրկման կապակցությամբ։

Բանն այն է, որ Սիրայի հյուսիսային Ազազ շրջանը վերահսկողության տակ պահող խմբավորումները Թուրքիայից աշխատավարձ են ստանում թուրքական լիրայով, ինչը ստիպված են լինում փոխանակել սիրիական արժույթի հետ, որպեսզի կարողանան հոգալ իրենց ծախսերը:  

Սիրիայի ընդդիմադիրների և Թուրքիայի  վերահսկողության տակ գտնվող սահմանամերձ Ազեզ շրջանի տարադրամային փոխանակման կետ ունեցող  Ազեզի բնակիչ Մուհամմեդ Հադի Հասանոն թեմայի վերաբերյալ ասել է.

«Երկու ամիս առաջ թուրքական լիրան Սիրիայի տարածքում ուժեղ դիրքեր ուներ, սակայն հետո փուլ առ փուլ սկսեց արժեզրկվել։  Այն ժամանակ 800 թուրքական լիրան արժեր 100.000 սիրիական ֆունտ։  Այժմ  այդքան լիրան արժե 40.000 սիրիական ֆունտ»։

 «Սիրիայի ազատ բանակ»-ի անդամ Հասան Քիննոն էլ նշել է.

«Թուրքական լիրան սիրիական ֆունտի դիմաց սկսել է արժեզրկվել, դրա հետևանքով մեր աշխատավարձերն էլ են արժեզրկվում։ Զինյալը աշխատավարձ է վերցնում և գնում շուկա։ Աշխատավարձը մեկ շաբաթվա համար հազիվ է հերիքում։ Դրությունը բարդ է, իսկ լուծում չկա»։

Ինչպես հայտնի է Թուրքիայի իշխանությունները համագործակցում են այդ խմբավորման զինյալների հետ։ Հենց նրանց անմիջական օգնությամբ տեղի ունեցավ «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան, որի հետևանքով Սիրիայի Աֆրին շրջանը անցավ ընդդիմադիրների ձեռքը։

 

Աղբյուր`    Diken

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}