• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 03:26
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային09:01, 30 Օգոստոս 2018

Վանի հայկական եկեղեցուն կից գերեզմանոցը թուրքերը վերածել են ժամանցային վայրի

Վանի հայկական եկեղեցուն կից գերեզմանոցը թուրքերը վերածել են ժամանցային վայրի

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցուն կից հայկական գերեզմանոցը վերածվել է ժամանցային վայրի:

Չնայած որ կղզում կան անվտանգության աշխատակիցներ, այնուամենայնիվ, զբոսաշրջիկները քայլում են գերեզմանոցի միջով և  նույնիսկ զբոսախնջույք անում և աղտոտում տեղանքը: 

10-րդ դարի քանդակագործությանը բնորոշ մոտիվներով քանդակված շիրմաքարերի մեծ մասն այժմ ավերված է:

Բացի այն, որ զբոսաշրջիկները ժամանցային վայրի են վերածել հայկական պատմական գերեզմանոցը, նաև մեծ վնաս են հասցնում առանց այդ էլ կիսաքանդ շիրմաքարերին: 

Այն զբոսաշրջիկները, ովքեր պահանջում են հարգել շիրմաքարերը, հայտնում են, որ Թուրքիան գիտակցելով, որ եկեղեցու շրջակայքը աղտոտվում է և վնաս հասցվում թե' եկեղեցուն և թե' շրջակայքում գտնվող գերեզմանոցին, դիտավորյալ չի վերահսկում:

 Չնայած այս ամենին, պետությունը մեծ գումարներ է վաստակում կղզի այցելող զբոսաշրջիկներից:

Հիշեցնենք, որ հայ ժողովրդի համար պատմական նշանակություն ունեցող Սուրբ Խաչ եկեղեցում թուրքական իշխանությունները արգելել էին պատարագ մատուցել, սակայն 4 տարի տևած դադարից հետո այս տարի կրկին պատարագ է մատուցվելու: Աղթամար կղզու եկեղեցին կառուցվել է  915-921թ. ճարտարապետ Մանվելի կողմից Վասպուրականի թագավոր Գագիկ 1-ինի հրամանով: 

Վերոնշյալ գերեզմանոցը գտնվում է եկեղեցու հարավային և հարավ-արևմտյան հատվածում: 

Աղբյուր`    Anfnews

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
17:27, 10 սեպ
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
15:26, 05 սեպ
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}