• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 16:14
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:52, 03 Սեպտեմբեր 2018

Գերմանիայի արտգործնախարար. «Քաղաքական և տնտեսական առումով Թուրքիայի անկայունությունը մեզ չի հետաքրքրում»

Գերմանիայի արտգործնախարար. «Քաղաքական և տնտեսական առումով Թուրքիայի անկայունությունը մեզ չի հետաքրքրում»

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հայտնել է, որ սեպտեմբերի 5-ին հանդիպելու է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Հանդիպումը կայանալու է Թուրքիայում։ Մաասը մեկնելու է Թուրքիա երկօրյա այցով։

Չավուշօղլուի հետ կայանալիք հանդիպման մասին Գերմանիայի արտգործնախարարը խոսել է գերմանական Bild պարբերականի հետ։

Պատասխանելով գերմանական պարբերականի թղթակցի այն հարցին, թե արդյոք Գերմանիան Թուրքիայում տիրող տնտեսական ճգնաժամի պայմաններում ֆինանսական օգնություն կտրամադրի Անկարային՝ Մաասն ասել է.

«Քաղաքական և տնտեսական առումով Թուրքիայի անկայունությունը մեզ չի հետաքրքրում։  Բայց հիմա խոսքը  ոչ թե կոնկրետ ֆինանսական օգնության, այլ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին է։  Դրա համար Թուրքիան էլ պետք է ջանք գործադրի»,- նկատել է Մաասը։

Վերջինս նաև նշել է, որ Թուրքիայի հետ կան մի շարք հարցեր, որոնք իրենց լուծումները չեն ստացել։

«Թուրքիայում անընդունելի պատճառներով կալանքի տակ է պահվում Գերմանիայի 6 քաղաքացի։  Առանց մեղադրական եզրակացության մարդիկ 1 տարուց ավել կալանքի տակ են պահվում։  Պետք է վերջ դնել այդ անընդունելի վիճակին»,- հավելել է արտգործնախարարը։

Հիշեցնենք, որ թուրք-գերմանական հարաբերությունները տևական ժամանակ լարված էին։ Լարվածությունը թուլացավ այն բանից հետո, երբ Թուրքիայում ազատ արձակվեց գերմանացի լրագրող, ազգությամբ թուրք Դենիզ Յուջելը։

Աղբյուր`    T24

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}