• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 16:14
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:53, 03 Սեպտեմբեր 2018

Էրդողանը թյուրքախոս երկրներին կոչ է արել պայքարել գյուլենականների դեմ

Էրդողանը թյուրքախոս երկրներին կոչ է արել պայքարել գյուլենականների դեմ

Սեպտեմբերի 3-ին Ղըրղըզստանում մեկնարկել է թյուրքախոս երկրների համագործակցության խորհրդի նախագահների  6-րդ գագաթաժողը:

Ղըրղըզստանի նախագահի գլխավորած գագաթաժողովին Ադրբեջանը, Ղազախստանը և Թուրքիան մասնակցել են որպես խորհրդի անդամներ, Ուզբեկստանը` «պատվավոր հյուր», իսկ Հունգարիան` «դիտորդ երկիր»:

Գագաթաժողովին ներկա են գտնվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղըրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Թայիփ Էրդողանը, Ուզբեկստանի նախագահ Շևքեթ Միրզիյովևը և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: 

Գագաթաժողովի ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանին ուղեկցում է երկրի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: 

Թուրքիայի նախագահը ելույթի ժամանակ ուշադրություն է հրավիրել տեղական արժույթներով ապրանքաշրջանառության իրականացման կարևորությանը: 

Նա մասնավորապես նշել է, որ միջազգային առևտրում դոլարից կախվածությունն այլևս  արգելք չէ:  Էրդողանն առաջարկել է ապրանքաշրջանառությունն իրականացնել տեղական արժույթներով: 

Թուրքիայի նախագահն անդրադարձել է Անկարայի կողմից ահաբեկչական համարվող ֆեթուլլահական  կազմակերպությանը (FETÖ-գյուլենական համայնք): Նախագահը նշել է, որ «ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպությունը» աշխարհի 4 կողմերում բույն է դրել` հիմնելով  կրթական հաստատություններ:

Էրդողանն ասել է. «Այն, ինչ-որ տեղի ունեցավ մեզ հետ, պարզ ցույց է տալիս, որ  մեր բարեկամները (նկատի ունի թյուրքախոս երկրներին) պետք է առանց հապաղելու պայքարեն գյուլենականների դեմ»:  

Աղբյուր`    Yenisafak

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}