• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 02:52
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:16, 03 Սեպտեմբեր 2018

Սիրիայի արտգործնախարար. «Թուրքերը պետք է հասկանան, որ Իդլիբը սիրիական տարածք է»

Սիրիայի արտգործնախարար. «Թուրքերը պետք է հասկանան, որ Իդլիբը սիրիական տարածք է»

Սիրիայի արտգործնախարար Վելիդ Մուալիմը  հայտարարություն է արել սիրիական բանակի դեպի Իդլիբ ռազմական օպերացիայի վերաբերյալ:

Մուալիմը Թուրքիայի  ռազմական գործողության պատրաստությունների առնչությամբ ասել է.«Չենք ցանկանում Իդլիբում բախվել Թուրքիայի հետ, սակայն թուրքերը պետք է հասկանան, որ Իդլիբը սիրիական տարածք է»:

Սիրիայի արտգործնախարարը նշել է, որ Իդլիբում ծրագրված շարժման թիրախն է մաքրել շրջանը  ջիհադական խմբերից: Միջազգային դերակատարները պետք է այս ջանքերը ճանաչեն որպես Սիրիայի ինքնիշխանության իրավունք:

Մուալիմը «Russia Today»-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ Իդլիբի համար բախտորոշ է լինելու սեպտեմբերի 7-ին Թեհրանում կայանալիք  գագաթաժողովը, որին մասնակցելու են Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը:

Սիրիացի նախարարը, անդրադառնալով այն հարցին, թե ինչ ճակատագիր կունենա «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» (SDF) ընդդիմադիր դաշինքը, ասել է, որ Վաշինգտոնը անվստահելի  գործընկեր է:

Նախարարի խոսքով` քրդերը Սիրիայի մի մասն են, ինչպես նաև Սիրիայի քաղաքացի: ԱՄՆ-ն ինչ խոստումներ էլ որ տա, պետք է հետադարձ հայացք ձգի, թե վերջին հարյուրամյակում միջազգային ուժերին վստահելը ինչերի է հանգեցրել: 

Մուալիմը հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ պատրաստ են  քրդական խմբերի հետ երկխոսության: 

«Ուսումնասիրում ենք մշակութային և պատմական մի շարք պահանջներ և պատրաստ ենք ուշադրություն դարձնել  այդ պահանջներին: Սակայն Սիրիան նույնպես ունի կարմիր գծեր, որոնց մեջ ներառվում են տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»:

Նախարարն ընդգծել է, որ թույլ չեն տա անջատողականություն, ֆեդերալիզմ: Իրենց առաջնահերթությունն է երկխոսության միջոցով գալ համաձայնության:

Աղբյուր`    Gazeteduvar

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}