Քաղաքական10:51, 04 Սեպտեմբեր 2018
Իզմիրում կայացել է Թուրքիայի և Հունաստանի արտգործնախարարների հանդիպումը

Սեպտեմբերի 4-ին կայացել է Թուրքիայում Հունաստանի գլխավոր հյուպատոսության վերանորոգված շենքի բացման արարողությունը, որին մասնակցել են Թուրքիայի և Հունաստանի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Նիկոս Կոցիասը:
Իզմիրում, որտեղ գտնվում է գլխավոր հյուպատասությունը, լրագրողների հետ զրույցում երկու նախարարները խոսել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերից:
Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ երկու ժողովուրդն էլ մշակութային անթիվ նմանություններ ունեն, հունարենում և թուրքերենում 5000 ընդհանուր բառ կա, որոնք էլ նրանց մերձեցնում են:
«Այո, օրեր եղել են, որ միմյանց չենք հասկացել, երբեմն փոթորկալից ժամանակներ ենք ապրել: Սակայն մենք որպես լուծում տեսնում ենք համագործակցությունը և երկխոսությունը»:
Նրա խոսքով` Հունաստանը թիրախ ընտրած հեղաշրջման մասնակիցներն ու դավաճանները Թուրքիայում տեղ չէին ունենա: Սա ասելով` Չավուշօղլուն նկատի է ունեցել այն, որ Հունաստանը հեղաշրջման 8 մասնակցի ապաստանելու իրավունք էր տվել:
Իսկ Հունաստանի արտգործնախարարը հայտնել է, որ հեղաշրջման փորձի ժամանակ եղել են Թուրքիայի կողքին և չնայած որոշ խնդիրերի, փորձում են զարգացնել երկկողմ հարաբերությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |