• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 16:14
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:25, 05 Սեպտեմբեր 2018

Ավստրիայի ժողովրդական կուսակցության թուրք պատգամավորը հեռացվել է կուսակցությունից

Ավստրիայի ժողովրդական կուսակցության թուրք պատգամավորը հեռացվել է կուսակցությունից

Ավստրիայի ժողովրդական կուսակցության (ԱԺԿ) ծագումով թուրք պատգամավոր Էֆգանի Դյոնմեզը սոցիալական կայքի իր էջում կատարած գրառման պատճառով վարչապետ Քուրցի պահանջով հեռացվել է կուսակցությունից: Նա մեղադրվել է Բեռլինի նահանգապետարանի ներկայացուցիչ տկն Զավսան Շեբլիին ուղղված սեռական խտրականություն պարունակող գրառում կատարելու մեջ: Դյոնմեզի գրառումը այդ կնոջ հասցեին ուղղված վիրավորանք են համարել ԱԺԿ նախագահ և Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Քուրցը:

Վարչապետ Քուրցն Ավստրիայի խորհրդարանում ԱԺԿ խմբակցության ղեկավարին հայտնել է, որ չի ցանկանում, որ Դյոնմեզը  կուսակցական խմբակցությունում լինի և պահանջել է  վերջինիս հեռացումը:

«Քաղաքական գործիչները պետք է գիտակցեն, որ սեռական բնույթի վիրավորանքները անընդունելի են: Նոր ԱԺԿ-ում նրանք տեղ չունեն»:

Դյոնմեզը թեմային առնչվող երկրորդ գրառումն է կատարել: Նա ներողություն է խնդրել և ընդունել իր սխալը: Սակայն հրաժարական չի տվել:

Էֆգանի Դյոնմեզն ընդգծել է, որ իր գրառումը սեռական խտրականություն չի պարունակում  և որ կուսակցությունից իրեն հեռացնելու պատճառը մեդիան  է  և  ընդդիմադիր ձախակողմյանները:

Նախկին ԱԺԿ-ականի խոսքով` որպես  պատգամավոր շարունակելու է իր աշխատանքները կուսակությունից  անկախ: 

Հիշեցնենք, որ Գերմանիայի Քյոլն քաղաքի բնակիչ ազգությամբ թուրք Ալի Ութլուի Twitter միկրոբլոգի գրառման մեջ նշել էր, որ նահանգապետարանի ծագումով արաբ ներկայացուցիչ Զավսան Շեբլին թերանում է իր աշխատանքում և ինչպե՞ս է ստացվել, որ նա այս պաշտոնն է զբաղեցրել: Ի լրումն սրա,  Դյոնմեզը Twitter-ում գրել էր. «Ըստ իս՝ հենց իր սերիալներ նայես, գուցե հարցիդ պատասխանը գտնես»:

Աղբյուր`    Hurriyet

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}