• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 01:21
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական09:25, 06 Սեպտեմբեր 2018

Թուրքական արտադրության բազմաֆունկցիոնալ ուղղաթիռի փորձարկումը հաջող է անցել

Թուրքական արտադրության բազմաֆունկցիոնալ ուղղաթիռի փորձարկումը հաջող է անցել

Թուրքիան հաջողությամբ փորձարկել է սեփական արտադրության բազմաֆունկցիոնալ «T625» ուղղաթիռը, որը արտադրվել է Թուրքայի ավիացիայի և տիեզերագնացության արդյունաբերական ընկերության (TUSAŞ) կողմից։

Թռիչքի ժամանակ ուղղաիթռը տարբեր մանևրեր է իրականացրել։ Թռիչքը իրականացրել են «TUSAŞ»-ի օդաչուները՝ Թուրքիայի ռազմարդյունաբերության վարչության աշխատակիցների համակարգմամբ։

Ուղղաթիռի առաջին թռիչքն իրականացնելու լուրը  իր «Twitter»-ի էջում տարածել է Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։ Հրապարակվել է նաև թռիչքի տեսանյութը։

Ուղղաթիռի կարևորագույն համակարգերը նախագծվել և արտադրվել են բացառապես տեղական միջոցներով։

Ուղղաթիռը նախատեսված է բարդ եղանակային և աշխարհագրական պայմաններում, մեծ բարձրություններում և բարձր ջերմաստիճանի պայմաններում ցերեկային և գիշերային թռիչքներ իրականացնելու համար։ Այն կարող է օգտագործվել բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների, մասնավոր թռիչքների, շտապ օգնության կամ որոնողափրկարարական աշխատանքների  իրականացման նպատակով։


Ուղղաթիռի տեխնիկական բնութագրերը՝

Երկարությունը՝ 15․87 մետր

Անձնակազմի քանակը՝ 2

Ուղևորների թիվը՝ 12

Ստանդարտ վառելիքի բաք՝ 1020 կգ

Վառելիքի հավելյալ բաք՝ 280 կգ

Բեռնախցիկ՝ 1․1 մ3

Թռիչքի առավելագույն արագությունը՝ 306 կմ /ժամ

Թռիչքի հեռավորությունը՝ 740կմ/948կմ (վառելիքի հավելյալ բաք օգտագործելու դեպքում)

Թռիչքի առավելագույն տևողությունը՝ շուրջ 3․8 ժամ։

 

 

Աղբյուր`    Anadolu

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}