• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 02:52
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան13:24, 07 Սեպտեմբեր 2018

Թեհրանում կայացել է Թուրքիա-Ռուսաստան-Իրան եռակողմ գագաթնաժողովը

Թեհրանում կայացել է Թուրքիա-Ռուսաստան-Իրան եռակողմ գագաթնաժողովը

Սեպտեմբերի 7-ին Թեհրանում կայացել է Թուրքիա-Ռուսաստան-Իրան եռակողմ գագաթնաժողովը, որի ընթացքում երկրների ղեկավարները քննարկել են Իդլիբի հարցը:

Գագաթնաժողովից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առանձին հանդիպումներ  է ունեցել Իրանի և Ռուսաստանի ղեկավարների հետ, որից հետո մասնակցել է եռակողմ հանդիպմանը: 

Թուրքիայի նախագահն իր երախտիքն է հայտնել Իրանի նախագահին հյուրընկալության համար, ապա հավելել, որ ողջ աշխարհը անհամբերությամբ սպասում է, թե ինչ արդյուքներ կլինեն գագաթնաժողովից հետո:

«Իդլիբը կարևոր է ոչ միայն Սիրիայի ապագայի, այլև մեր ազգային անվտանգության և տարածաշրջանի ապագայի համար: Իդլիբին ուղղված ռազմական գործողությունները ողբերգությամբ են ավարտվելու: Երբեք չենք ցանկանա, որ Իդլիբն արյան ծով դառնա: Դրա համար պետք է ճիշտ  ելք գտնենք: Իդլիբում բազմաթիվ քաղաքացիներ կան, պետք է ուշադիր լինենք, որպեսզի ռմբակոծումից չտուժեն: Այդ ժողվուրդը  լրջորեն վտանգված է, գաղթը սկսվել է»,- ասել է  Էրդողանը:

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը վճռական է` պահպանելու իր դիրքերը տարածաշրջանում:

Ինչ վերաբերում է սիրիական ռեժիմին, Էրդողանը հայտնել է, որ այն անտեսում է ահաբեկչական կառույցների գոյությունը, ինչը սպառնում է նաև սիրիայի տարածքային ամբողջականությանը:

«Եթե այսօր կարողանանք հրադադարի հայտարարություն անել, վստահ եմ, որ այս գագաթնաժողովը  կարևորագույն քայլերից մեկը կլինի և կհանգստացնի քաղաքացիներին»,- եզրափակել է Էրդողանը: 

Հանդիպումից հետո Թուրքիան ներկայցնելու է 12 կետից բաղկացած հռչակագիր:

Գագաթնաժողովին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է. «Այսօր, երեք երկիր տարածաշրջանային հարցերի լուծման համար թվով երրորդ գագաթնաժողովն  է իրականացնում: Մենք նշել ենք, որ ռազմական ճանապարհով սիրիական ճգնաժամի լուծումը, որևէ բանի չի հանգեցնի: Սիրիայի կառավարության ցանկությամբ է, որ Իրանը Սիրիայի տարածքում է»:

Իրանը հասկանում է, որ տարածաշրջանի որոշ երկրներ մտահոգվում են ահաբեկչության համար: Իրանը խաղաղության համար է պայքարում և այդ պայքարը չպետք է վնասի քաղաքացիներին:

Անդրադառնալով սիոնիստական ռեժիմին Ռոհանին շեշտել է, որ զավթողական այս ռեժիմի պատճառով գրավված սիրիական տարածքները պետք է հետ վերադարձվեն:

Ինչ վերաբերում է Սիրիայի ապագային, Իրանի նախագահը նշել է, որ  այն պատկանում է միայն Սիրիայի ժողովրդին: Նա հավելել է, որ  պետք է հարգանք ցուցաբերել Սիրիայի տարածքային ամբողջականությանը և ընդգծել, որ միջազգային հանրության օրակարգում պետք է լինի Սիրիային աջակցելու հարցը:

Պուտինն էլ իր խոսքում նշել է.


«Սիրիայում դեռևս կան ահաբեկիչներ և նրանք Իդլիբում են։ Ավելի վաղ տեղի ունեցած գագաթնաժողովների ժամանակ ընդունված որոշումները հաջողությամբ իրականացվում են։ Միջազգային ահաբեկչությունը գրեթե ոչնչացվել է։ Սիրիայի հողերը գրեթե ամբողջությամբ վերահսկողության տակ առնվել։ Մնացած ահաբեկիչները գտվում են անվտանգության գոտի համարվող Իդլիբի նահանգում։ Տարատեսակ սանդրանքներ են իրականացնում ՝ օգտագործելով նաև քիմիական զենք»:

Աղբյուր`    Hurriyet

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}