Քաղաքական19:38, 11 Սեպտեմբեր 2018
Թուրքիան դեմ է, որ Ռուսաստանն Իդլիբում գործողություններ սկսի ջիհադիստների դեմ
Թուրքիան Ռուսաստանին համոզում է, որ Իդլիբում ռազմական օպերացիա չիրականացնի: Այդ մասին գրում է լիբանանյան «el-Ahd » պարբերականը: Ըստ վերջինիս՝ Թուրքիան մեծապես անհանգստացած է ռուսական հնարավոր ռազմագործողույթուններից:
Անկարայի անհանգստության պատճառն այն է, որ Ռուսաստանի օդուժի թիրախում են հայտնվելու «Հայաթ ալ Թահրիր» ահաբեկչական կազմակերպության զինյալները, որոնք իրականում Թուրքիայի համար կարևոր գործիք են Սիրիայի քրդերի դեմ: Վերջիններս էլ ըստ աղբյուրի՝ վայելում են Միացյալ Նահանգների աջակցությունը:
Նշվում է նաև, որ Սիրիայում վերջին ժամանակներս քրդական քաղաքական և ռազմական կառույցները մեծ ակտիվություն են ցուցաբերում: Մասնավորապես «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDG) և վերջինիս քաղաքական թևը Սիրիայի հյուսիսում պատրաստվում են ինքնավարություն հռչակել «Հյուսիսային և Արևելյան Սիրիա» անվամբ: Ընդ որում այդ ինքնավարության կենտրոնը լինելու է Սիրիայի խոշոր քաղաքներից մեկի՝ Ռաքքայի հյուսիսում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |