Քաղաքական10:30, 11 Սեպտեմբեր 2018
Ռուսաստանի ԱԳ փոխնախարար «Սիրիայի հարցում Թուրքիայի և մեր դիրքորոշումները կարող են չհամընկնել»

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ հնարավոր է, որ Ռուսաստանը և Թուրքիան տարբեր դիրքորոշումներ ունեն Սիրիայի հարցում, սակայն կողմերը ընդհանուր եզրեր են փնտրում:
Փոխնախարարը հայտնել է, որ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Թուրքիան ունեն ազգային շահեր և առաջնահերթություններ:
«Բնական է, որ մեր դիրքորոշումները 100 %-ով կարող են չհամընկնել: Ընդհանուր հայտարարի գալու համար օգտագործվում են դիվանագիտական, քաղաքական և ռազմական բանակցային ուղիները»,- ասել է Ռյաբկովը:
Ռուսաստանը զգուշացնում է, որ Սիրիայում հնարավոր է ահաբեկիչների կողմից քիմիական հարձակում իրականացվի, ինչում կմեղադրեն Դամասկոսին: Մոսկվան փորձելու է կանխել նոր սադրանքները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |