Քաղաքական14:11, 13 Սեպտեմբեր 2018
Էրդողանի այցի պատճառով Գերմանիայում ֆուտբոլային հանդիպում կարող է հետաձգվել
Գերմանիայում «Բավարիա» Մյունխեն և «Հերթա» Բեռլին ֆուտբոլային ակումբների միջև կայանալիք հանդիպումը կարող է չեղարկվել՝ Էրդողանի այցի պատճառով։
Գերմանական մամուլին հղում կատարող թուրքական «Yeni Akit» լրատվակայքը նշում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բեռլինյան այցը ակնկալվում է սեպտեմբերի 27-29-ին, իսկ վերոնշյալ ֆուտբոլային հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 28-ին։
Ըստ լրատվամիջոցների՝ Գերմանիայում մտահոգություն ունեն, որ Էրդողանի այցի պատճառով Բեռլինում կարող են լայնամասշտաբ ցույցեր անցկացվել։ Ուստի նպատակահարմար է համարվել «Բավարիա-Հերթա» հանդիպումը անվտանգության նկատառումներով որոշ ժամանակով հետաձգել։
Հայտնի է նաև, որ սեպտեմբերի 28-ին Էրդողանը Բեռլինում հանդիպելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |