Քաղաքական13:07, 17 Սեպտեմբեր 2018
Թուրքիայի նախագահը մեկնել է Սոչի. օրակարգում սիրիական ճգնաժամն է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սոչի` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու:
Էրդողան-Պուտին հանդիպման ընթացքում քննարկվելու են երկու երկրի քաղաքական, տնտեսական և էներգետիկ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային որոշ հարցեր, մասնավորապես սիրիական ճգնաժամը:
Թուրքիայի նախագահին ուղեկցել են երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը, գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը:
Ռուսաստանի նախագահը ասել է. «Շատ հարցեր կան, որոնք դեռ քննարկելու ենք: Որոշ հարցեր կան,որ բարդ են: Այս ամենն աչքի ենք անցկացնելու և լուծման ճանապարհներ ենք փնտրելու»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |