Քաղաքական13:41, 27 Սեպտեմբեր 2018
Թուրքիայի նախագահ Էրդողանը Գերմանիայում է

Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպումներ է ունենալու Գերմանիայի պաշտոնյաների հետ:
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով Բեռլինում գտնվող Էրդողանը հանդիպելու է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Սեպտեմբերի 27-ին նախատեսված Մերկել-Էրդողան հանդիպումից հետո կայանալու է համատեղ մամուլի ասուլիս:
Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆան Զայբերտը նշել է, որ սեպտեմբերի 30-ին աշխատանքային նախաճաշի ընթացքում Մերկելը և Էրդողանը քննարկելու են թուրք-գերմանական հարաբերությունները ավելի լայն սպեկտրով:
Ըստ Զայբերտի՝ կողմերն անդրադառնալու են թե´ խնդրահարույց թեմաներին և թե´ միջազգային քաղաքականության բնագավառում մտահոգիչ զարգացումներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |