Քաղաքական08:10, 03 Հոկտեմբեր 2018
ԱՄՆ. «Քաղաքական լարվածությունից չի տուժել Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը»

ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը հայտարարել է, որ չնայած Վաշինգտոնի և Անկարայի միջև առկա քաղաքական լարվածությանը՝ 2 երկրի պաշտպանության նախարարների ու ռազմական գերատեսչությունների միջև համագործակցությունը շարունակվում է:
ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ տված մամուլի ասուլիսին Հաթչիսոնը մասնավորապես ասել է. «Թուրքիան ՆԱՏՕ-ի մեր շատ կարևոր դաշնակիցն է, այստեղ որևէ փոփոխություն չկա»:
ԱՄՆ-ի ներկայացուցիչը նշել է, որ 2 երկրի պաշտպանական գերատեսչությունների ղեկավար կազմերի միջև բարեկամական հարաբերություններ են ձևավորված: Ըստ Հաթչիսոնի հատկապես բարեկամական են Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերի և ԱՄՆ-ի պաշտոնակից Ջոզեֆ Դանֆորդի, ինչպես նաև ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մատիսի և թուրք պաշտոնակից Հուլուսի Աքարի հարաբերությունները:
«Այո, երկկողմ հարաբերություններում բոլորին հայտնի հայացքների տարբերություններ կան, սակայն դրանք չեն խոչընդոտել ռազմական բնագավառի երկխոսությանը, և ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիան շարունակում է մնալ մեր դաշնակիցը: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ դառնալուց ի վեր աջակցել է դաշինքի բոլոր առաքելություններին: Թեև առկա են հայացքների տարբերություններ, բայց մենք անպայման շարունակելու ենք միասին աշխատել և հույս ունենք շարունակել նաև այս պահին առկա երկխոսությունը»,-եզրափակել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |