• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 16:15
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:00, 08 Հոկտեմբեր 2018

Էրդողանը Թուրքիայի 2-րդ նախագահի մասին. «Թուրքիայի դրոշի փոխարեն ԱՄՆ-ի դրոշն էր պահում»

Էրդողանը Թուրքիայի 2-րդ նախագահի մասին. «Թուրքիայի դրոշի փոխարեն ԱՄՆ-ի դրոշն էր պահում»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ժողովի ժամանակ կոշտ հայտարարություններ է արել ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺԴԿ-CHP) հասցեին։

Էրդողանը թիրախավորել է Թուրքիայի Հանրապետության երկրորդ նախագահ Իսմեթ Ինոնյուին: Քննադատելով Ինոնյուի ամերիկամետ քաղաքականությունը՝ Էրդողանը վերցրել է Ինոնյուի լուսանկարներից մեկը և ասել.

«Ուշադրություն դարձրեք, որ այս լուսանկարում Ինոնյուն իր ձեռքում  պահում է ոչ թե Թուրքիայի, այլ ԱՄՆ-ի դրոշը։  Սա Ինոնյուն է։  Սրանց (CHP-խմբ.) անցյալը միշտ այսպիսին է եղել։  Երեկ ինչ էին, որ այսօր էլ ինչ լինեն։ Նրանց արածները սա է։ Այս դրոշն Ինոնյուն ինչո՞ւ է ձեռքում պահում։ Այս պահին մեր հարավում ԱՄՆ-ի կողմից լիազորված հատուկջոկատայինները ո՞ւմ կողքին են կանգնած։ Ահաբեկիչների։ Ովքե՞ր են այդ ահաբեկիչները, «Քուրդիստանի բանվորական կուսակցությունն» է (ՔԲԿ-PKK) և վերջինիս ճյուղերը Սիրիայում։ 
 Ո՞վքեր են, որ ձեռք ձեռքի տված են ահաբեկիչների հետ, CHP-ն է, ինչպես նաև քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցությունը։ Սրանց դեմ պայքարողն ո՞վ է։ Իմ սահմանապահ զինվորն է»։

Ինոնյուն նախագահել է այն ժամանակ, երբ երկրում միակուսակցական համակարգ էր՝ Աթաթուրքի հիմնադրած CHP կուսակցության գլխավորությամբ։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ PKK-ի իրականացրած գործողության հետևանքով  8 թուրք զինվոր էր սպանվել։ Էրդողանը խոստացել էր, որ PKK-ն դրա համար թանկ է վճարելու:

Աղբյուր`    Hurriyet

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}