• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 16:14
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:19, 12 Հոկտեմբեր 2018

Թուրքիայից փախած լրագրողների և Բունդեսթագի անդամների միջև ֆուտբոլային հանդիպում կանցկացվի

Թուրքիայից փախած լրագրողների և Բունդեսթագի անդամների միջև ֆուտբոլային հանդիպում կանցկացվի

Բունդեսթագի անդամներից բաղկացած թիմը ընկերական ֆուտբոլային հանդիպում կանցկացնի բռնաճնշումների հետևանքով Թուրքիայից փախած լրագրողների հետ։ Հանդիպումը կայանալու է Բեռլինում։ Խաղի անցկացման նպատակն է աջակցել Թուրքիայում մամուլի ազատությանը։ Առայժմ խաղի օրը հայտնի չէ։

Հետքրքրական է, որ թուրք լրագրողների թիմում ընդգրկված է նաև պոլսահայ ընդդիմադիր հայտնի լրագրող Հայկո Բաղդատը։ Հանդիպմանը  կմասնակցեն նաև թուրքական «Cihan» լրատվական գործակալության նախկին փոխտնօրեն Մուստաֆա Քըլըչը, ընդդիմադիր թուրք լրագրող Հարուն  Օդաբաշը, ինչպես նաև 20-րդ դարի թուրք հայտնի գրող, երգիծաբան Ազիզ Նեսինի որդին՝ Ահմեթ Նեսինը, ով նույնպես գրող է։

Միջոցառման անցկացումը համարվում է սկանդալային, քանի որ ըստ թուրքական աղբյուրի՝ Թուրքիայից փախած լրագրողները կապեր ունեն Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի հետ։ 

Հայտնի է, որ Բունդեսթագի անդամներից բաղկացած թիմը կարևոր դեր է խաղում Գերմանիայում։ Տարվա ընթացքում թիմը 20 նման հանդիպում է անցկացնում։ Ամեն հանդիպումը հետապնդում է որոշակի նպատակ, այդ թվում և` դիվանագիտական։ Նախորդ տարի նմանատիպ հանդիպում էր եղել նաև ռուս դիվանագետների և քաղաքագետների հետ։ Նպատակը երկու երկրների հարաբերություններն ամրապնդելն էր։

Թուրքական աղբյուրը չի հաղորդում, թե Բունդեսթագի թիմում, ովքեր են հանդես գալու։ Հայտնի է, որ Բունդեսթագում կան ազգությամբ թուրք մի քանի պատգամավոր, որոնցից է «Կանաչների» կուսակցության՝ ներկայացուցիչ Ջեմ Օզդեմիրը։

Աղբյուր`    Haber 7

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}