• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 00:00
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական13:03, 15 Հոկտեմբեր 2018

ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան արժևորվել է

ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան արժևորվել է

Վերջին 2-3 ամիսներին ամերիկյան դոլարի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական ազգային արժույթը` լիրան, հոկտեմբերի 12-ին Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորականի ազատ արձակումից հետո բարձրացել է:

Եթե վերջին շրջանում 1 ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական արժույթը  տատանվում  էր 6-7 լիրայի սահմանում, ապա հոկտեմբերի 15-ի դրությամբ լիրան արժևորվել է` կազմելով 5,7835:

Եվրոյի նկատմամբ թուրքական լիրան նույնպես արժևորվել է` կազմելով 6,7175: Իսկ 1 ֆունտ ստերլինգ/ լիրա հարաբերակցությունը 7,6310 է:

Թուրք վերլուծաբանները լիրայի արժևորումը կապում են ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ազատ արձակման հետ:

Այս կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն  էր հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Թրամփը   մասնավորապես նշել է, որ Բրանսոնի ազատ արձակումը մեծ քայլ է Էրդողանի կողմից նախկին հարաբերություններին վերադառնալու համար:

Վերլուծաբանների կանխատեսմամբ` առաջիկայում լիրան դոլարի նկատմամբ կշարունակի արժևորվել:

Հիշեցնենք, որ «դոլար-լիրա» պատերազմը սկսվել էր օգոստոս ամսին:  Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև շարունակվող լարվածության պայմաններում թուրքական ազգային արժույթը շարունակում էր արագ տեմպերով արժեզրկվել:

Աղբյուր`    Haber7

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}