• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 16:15
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:27, 15 Հոկտեմբեր 2018

Ի՞նչ ծանր հետևանքներ կլինեին Թուրքիայի համար, եթե ամերիկացի հոգևորականն ազատ չարձակվեր

Ի՞նչ ծանր հետևանքներ կլինեին Թուրքիայի համար, եթե ամերիկացի հոգևորականն ազատ չարձակվեր

Եթե ամերիկացի հոգևորական, բողոքական եկեղեցու հովիվ Էնդրյու Բրանսոնն  ազատ չարձակվեր, ապա ԱՄՆ-ի նախագահը պատրաստվում էր Թուրքիայից հետ կանչել ամերիկյան դիվանագիտական ողջ անձնակազմը, ինչպես նաև նոր պատժամիջոցներ կիրառել։

Այդ մասին հայտնել է ամերիկյան ABC NEWS հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաններին, որոնց հետ հարցազրույցներ է անցկացրել: Պաշտոնյաների անունները չեն հրապարակվում։

Չնայած ԱՄՆ-ի կառավարաության մի շարք անդամներ դեմ են եղել Թրամփի այդ ծրագրին՝ այնուամենայնիվ դա իրականացնելու նպատակով ԱՄՆ-ի նախագահի հրահանգով 8 կետանոց փաստաթուղթ էր պատրաստվել։

Ըստ ծրագրի՝ 60 օրվա ընթացքում Թուրքիայում պիտի փակվեին  ԱՄՆ-ի դեսպանությունը, հյուպատոսարանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ներկայացուցչությունները ԱՄՆ-ում։

Դիվանագետների հետկանչը կմեկնարկեր գործերի հավատարմատարից, քանի որ Թուրքիայում 2017 թվականի հոկտեմբերից ԱՄՆ դեսպան չկա։

«Եթե հոկտեմբերին կայանալիք դատական նիստի ժամանակ Բրանսոնն ազատ չարձակվեր, Թրամփի ծրագիրը կյանքի կկոչվեր։ Սեղանին ամեն ինչ դրված էր՝ պատժամիջոցներ, դիվանագետների հետկանչ և այլն»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչներից մեկը։

Ամերիկյան հեռուստաալիքի հրապարակած լուրն անմիջապես հերքել է ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերը, ասելով, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Թրամփի ծրագիրն առաջին հերթին հավանության չի արժանացել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի կողմից։ Վերջինս ասել է, որ դա ծանր հետևանքներ կունենա թուրք-ամերիկյան հարաբերությունների համար։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Իզմիրի ծանր հանցագործությունների դատարանում ընթացել է Բրանսոնի գործով 4-րդ դատական նիստը։ Նրան սպառնում էր մինչև 35 տարվա ազատազրկում։ Այսօր տեղի ունեցած դատական նիստից հետո դատարանը Բրանսոնին դատապարտեց 3 տարվա ազատազրկման։ Բայց հաշվի առնելով բանտում Բրանսոնի անցկացրած ժամանակը` դատարանը համարել է, որ ամերիկացի հոգևորականն արդեն կրել է իր պատիժը և ազատ է արձակել նրան։

Բրանսոնը կալանավորվել էր 2016թ. կեսերին՝ Թուրքիայում ահաբեկչական համարվող կազմակերպությունների հետ կապ ունենալու մեղադրանքով։ Բրանսոնի կալանավորվելու առնչությամբ թուրք-ամերիկյան հարաբերություները խիստ լարվել էին։ ԱՄՆ-ն այդ հարցում Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար մի շարք տնտեսական պատժամիջոցներ սահմանել։

Աղբյուր`    Gazeteduvar

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}