Քաղաքական07:00, 16 Հոկտեմբեր 2018
Թրամփ. «Երկու օր առաջ Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքս այլ էր»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայում շուրջ երկու տարի կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ազատ արձակումից հետո:
Հոկտեմբերի 15-ին Սպիտակ տանը լրագրողների հետ հարցազրույցում Թրամփը ասել է. «Կարող եմ ասել, որ նախորդ երկու օրերի հետ համեմատած այժմ Թուրքիայի նկատմամբ այլ վերաբերմունք ունեմ: Երկու օր առաջ նույն զգացողությունը չունեի»:
Սակայն Թուրքիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների հարցում Թրամփը ընդգծել է, որ որևէ համաձայնություն ձեռք չի բերվել:
Հիշեցնենք, որ թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների պատճառով ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ: Դրանով արգելվել էին Թուրքիայի արդարադատության նախարար Աբուլհամիթ Գյուլի և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի մուտքը ԱՄՆ։ Այնուհետև ԱՄՆ-ն լրացուցիչ մաքսատուրքեր էր սահմանել Թուրքիայից ներկրվող ալյումինի ու պողպատի նկատմամբ: Պատճառն այն էր, որ Թուրքիայում շարունակում էր կալանավորված մնալ ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը։ Վերջինս մեղադրվում էր Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հետ կապ ունենալու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |