• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 16:14
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:06, 16 Հոկտեմբեր 2018

Թուրք ազգայնականները քննադատել են Էրդողանին ամերիկացի հոգևորականի ազատ արձակման համար

Թուրք ազգայնականները քննադատել են Էրդողանին ամերիկացի հոգևորականի ազատ արձակման համար

Թուրքիայում ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ազատ արձակումը դժգոհություն է առաջացրել թուրք ազգայնականների շրջանում։  Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին Բրանսոնի ազատ արձակման վերաբերյալ քննադատել է Թուրքիայի իշխանություններին։

Դժգոհության պատճառն այն է, որ ըստ Բահչելիի՝ Թուրքիայի նախագահն իր խոստումը չի պահել, ըստ որի, եթե Բրանսոնը ազատ արձակվեր, ապա դրա դիմաց ԱՄՆ-ն Թուրքիային պետք է արտահանձներ իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենին, ում թուրքական իշխանությունները մեղադրում են 2016թ. ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ։

«ԱՄՆ-ում ապրող Գյուլենին ինչո՞ւ չենք կարողանում ստանալ, չէ՞ որ ԱՄՆ-ին ասացինք «տվեք այդ հոգևորականին և կստանաք  ձեր հոգևորականին։  Մեր խոսքը խոսք է։ Փենսիլվանիայում ապրող հոգևորականը (Գյուլենը) ե՞րբ է արտահանձնվելու։ «Halk» բանկի փոխտնօրեն Հաքան Աթիլլան, ե՞րբ է արտահանձնվելու։  Այստեղ հարցը Թուրքիայի նկատմամբ հարգանքն է։  Մենք պահանջում ենք, որ Գյուլենն արտահանձնվի և սպասում ենք, որ նրան մեզ տան։  Այժմ տեսնենք, թե արտարժույթի ճակատագին ի՞նչ է լինելու։ Արդյո՞ք գնաճը նախկինի պես կլինի։ Մենք կհետևենք զարգացումներին»։

Բահչելիի դժգոհությունն է առաջացրել նաև փաստը, որ ամերիկացի հոգևորականի վերջին նիստի ժամանակ վկաներից 3-ը փոխել են իրենց ցուցմունքը, որն էլ վճռորոշ դեր է խաղացել Բրանսոնի ազատ արձակման հարցում։ 

Ազգայնական գործիչը հարցադրում անելով Թուրքիայի իշխանություններին՝ նշել է թե «Բրանսոնի վերաբերյալ կայացրած որոշումը  որքան անկողմնակալ և անկախ է»։

Ի դեպ, ուշագրավ է, որ Բահչելի նման քննադատություն է հնչեցնում իշխանությունների հասցեին այն դդեպքում, երբ Թուրքիայի վերջին արտահերթ խորհրդարանական ընտրություններին իր կուսակցությունն Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ դաշինք կազմած էր մասնակցում։

Աղբյուր`    Diken

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}