Ռազմական06:07, 16 Հոկտեմբեր 2018
Հանդիպել են ԱՄՆ-ի ու Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը
Թուրքիայի և ԱՄՆ-ի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի՝ բանակի գեներալներ Յաշար Գյուլերի և Ջոզեֆ Դյունդորֆի միջև կայացել է հանդիպում։
Թուրք և ամերիկացի պաշտոնյաները մասնակցելու են ԱՄՆ-ում տեղի ունենալիք համաժողովին, որտեղ քննարկվելու են ծայրահեղական կազմակերպությունների դեմ պայքարի հարցեր։
Գյուլերի և Դյունդորֆի հանդիպման վերաբերյալ որոշ մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ-ի զինուժի գլխավոր շտաբի պետի խոսնակ Փաթրիք Ռայդերը։
Ըստ նրա՝ քննարկվել է առաջին հերթին Սիրիայի Մանբիչ քաղաքում թուրք-ամերիկյան պայմանավորվածությունները, ինչպես նաև այնտեղի անվտանգության և կայունության հարցը։ Միևնույն ժամանակ կարևորվել է թուրք-ամերիկյան համագործակցությունը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում։
Ռայդերը հաղորդել է, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի «առանցքային կարևորություն ունեցող անդամներ» շարունակելու են ունենալ հզոր ռազմական հարաբերություններ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։
Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |