• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 03:26
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային13:20, 17 Հոկտեմբեր 2018

Թուրք լրագրողը անդրադարձել է փոքրամասնությունների կողմից իրականացվող «Կողք կողքի» ծրագրին

Թուրք լրագրողը անդրադարձել է փոքրամասնությունների կողմից իրականացվող «Կողք կողքի» ծրագրին

Թուրքական «Haberturk» լրատվական կայքի լրագրողներից Նագեհան Ալչըն իր սյունակում  անդրադարձել է Թուրքիայում փոքրամասնությունների կողմից իրականացվող «Կողք կողքի» (YanYana) ծրագրին: Ալչըն հարցազրույց է ունեցել «Փոքրամասնությունների համայնքներ հիմնադրամի» ներկայացուցիչ, ազգությամբ հույն Լաքի Վինգասի հետ:

Վինգասի փոխանցմամբ` «Կողք կողքի» ծրագրի նպատակն է .ուսանողությանը ծանոթացնել Թուրքիայում ապրող փոքրամասնություններին, նրանց տարբեր  մշակույթները, ինչպես նաև կոտրել նրանց ` ոչ մուսուլմանների նկատմամբ ունեցած բացասական կարծրատիպերը:

Այս ծրագրի շուրջ աշխատանքներ են իրականացվում իրականացվում են Ստամբուլում, Սամսունում, Էսքիշեհիրում, Գազիանթեփում և Կայսերիում: 

Լրագրողի կարծիքով` աշխատանքները Թուրքիայի ոչ միայն 6, այլև 81 նահանգներում պետք է իրականացվեն:

Ծրագրին  աջակցում են  «Բոյաջըքյոյ Սուրբ Երից Մանկանց» հայկական եկեղեցական հիմնադրամը, «Մալաթիահայերի միությունը», «Շալոմ»(խմբ.`ասորական) թերթը, Ստամբուլի ասորական հիմադրամը և «Հունական համայնքային հիմնադրամների աջակցության միությունը»: 

Վինգասը, անդրադառնալով հանրապետական  Թուրքիայի ժամանակաշրջանում,մասնավորապես հայերի և հույների նկատմամբ իրականացված խտրական քաղաքականությանը, ասել է. «Հայերն ու հույները բազում զրկանքներ են կրել և հատկապես  այս հողերում գոլորշիացել: Սակայն չպետք է մոռանալ, որ շատ մշակութային, կրոնապաշտ, ինչպես նաև խայտաբղետ հասարակություն ենք: Այդ գույները` որպես այս հողերի գլխավոր տարրեր դեռևս մեր մեջ են ապրում: Սա հիշելու համար շատ կարևոր է «Կողք կողքի» ծրագիրը , որի նպատակն է` վերացնել  վախը և անտեղյակությունը, ինչպես նաև մարդկանց մեջ սերմանել բազմակարծություն»: 

Աղբյուր`    Haberturk

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
17:27, 10 սեպ
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
15:26, 05 սեպ
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}