• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 02:52
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:32, 17 Հոկտեմբեր 2018

Չավուշօղլուն՝ ԱՄՆ-ին. «Կամ Մանբիչը դուք մաքրեք քրդերից, կամ դա կանենք մենք»

Չավուշօղլուն՝ ԱՄՆ-ին. «Կամ Մանբիչը դուք մաքրեք քրդերից, կամ դա կանենք մենք»

Անկարայում կայացել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի և Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության արտգործնախարար Քյուդրեթ Օզերսայի հանդիպումը։

Հանդիպումից հետո կողմերը մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում Չավուշօղլուն անդրադարձել է Սիրիայի Մանբիչ քաղաքի հարցին, որտեղից ըստ թուրքական կողմի՝ Սիրիայի քրդական ուժերն ամբողջովին դուրս չեն եկել, ինչպես նախատեսված էր թուրք-ամերիկյան համաձայնագրով։

Չավուշօղլուն, անդրադառնալով Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյի Թուրքիա կատարելիք այցին, ասել է.

«Պոմպեոյի հետ հանդիպմանը խոսելու ենք թուրք-ամերիկյան հարաբերություններին առնչվող  բոլոր հարցերից։ Խոսելու ենք, թե ինչ քայլեր ենք իրականացնում տարբեր ոլորտներում։  Մեզ համար  կան զգայուն հարցեր։ Օրինակ՝ գյուլենական համայնքի հարցը։

Երբ Պոմպեոն ստանձնեց իր պաշտոնը, մենք հաստատեցինք Մանբիչի ճանապարհային քարտեզը։ Համատեղ ռազմաուսումնական ծրագրեր սկսեցինք, թեև կան որոշակի հետաձգումներ։ Մեզ համար կարևոր է, որ այդ ճանապարհային քարտեզն ամբողջովին իրականացվի։  ԱՄՆ-ն աջակցություն է ցուցաբերել այդ ահաբեկիչներին։ Քաղաքը հանձնել է  քրդերին այն դեպքում, երբ Մանբիչի բնակչության մեծ մասը կազմում են արաբները։ Կամ Մանբիչը դուք մաքրեք քրդերից, կամ դա կանենք մենք»։

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Չավուշօղլուի՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ ամերիկյան կողմի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ճանապարհային քարտեզի շուրջ։ Դրանով նախատեսվում է քրդերին դուրս մղել Մանբիչից և նրանցից ետ վերցնել այն զենքերը, որոնք տրամադրվել էին ԱՄՆ-ի կողմից:

Աղբյուր`    Haberturk

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}